Փարաջանովի տունը Թբիլիսիում |
Վրացի Զուրաբ Սիամաշվիլի 45
տարի ապրել է Սերգեյ Փարաջանովի Թբիլիսյան տան հարևանությամբ և հիմա էլ մեծ հաճույքով
պատմում է աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին իր հանճարեղ հարևանի մասին:
«Երբ Փարաջանովը Կիևում բանտում
նստած էր, մարդ էր ուղարկել, որ մայրը իր համար ուղարկի ծխախոտ և երկու տուփ թեյ: Մայրը
չկարողացավ ես տվեցի Փարաջանովի ուզածները»,- հիշում է իր առաջին շփումը հայտնի ռեժիսորի
հետ 67-ամյա Զուրաբը: «-Երբ դուրս եկավ բանտից, վերադարձավ Թբիլիսի, ինձ նվիրեց ծաղկաման,
որից ընդամենը երկու հատ կա՝ մեկը Էրմիտաժում է, մյուսը՝ մեր տանը: Ցավոք այն գողացել
են իմ տնից»:
Շատ աղմկոտ էր Փարաջանովը, հոյակապ
հարևան էր. ուր գնում էր, անպայման նվերներով էր վերադառնում բոլոր-բոլոր հարևաններին:
Եթե ինչ-որ մեկի ծնունդն էր կամ հարսանիքն էր, նվեր կամ փող էր տալիս:
«Եթե ինչ-որ բան խնդրեի, ամեն
ինչ կաներ, որ լուծեր խնդիրը, նույնիսկ կգնար փող պարտք կվերցներ, որ տար…Նման վստահելի
մարդու շատ դժվար է գտնել, շատ լավ մարդ էր»,- պատմում է Զուրաբը՝ ցույց տալով իր մոտ
պահպանվող նկարները:
Աշխարհի տարբեր վայրերից նրա
մոտ հյուրեր էին գալիս. մեկ անգամ էլ եկել էր Մարչելլո Մաստրոյաննի էր եկել: Դերասանը
գիշերը սխալ դուռ է թակում: Հարևան կինը բացում է դուռը և տեսնում Մարչելլոյին, սկսում
է ճչալ. «Մարչելլոոոո՜ն»:
Փարաջանովի հարևանը |
1977թ.-ին ավստրիացի մի ռեժիսոր
վավերագրական ֆիլմ էր նկարում Փարաջանովի մասին. ֆիլմի մի հատվածը այստեղ են նկարել, երբ դագաղն էին
իջեցնում տնից: Բայց առանց միջադեպերի չանցավ. Դագաղը աստիճաններից ընկավ, և Փարաջանովն
ասաց. «Վերջ, իմ վերջն եկավ. Իմ տանը դագաղ է ընկել, ուրեմն շուտով ես էլ եմ մեռնելու»:
Մեկ տարի հետո մահացավ…
Առողջությունը կտրուկ վատացավ,
տարան Եվրոպա, հետո Երևան, որտեղ էլ մահացան և գտավ իր վերջին հանգրավանը:
Դրանից հետո Հայաստանից եկան
երկու բեռնատարներով ինչ կար տանը, հավաքեցին տարան Երևան:
Փարաջանովի մտքերն ամենուրեք
էին. նա պատերին նկարում էր. հյուրերին հարցնում էր, թե որ միտքն է հետաքրքիր, որն
է դուր գալիս: Մահից հետո տունն ամբողջությամբ վերանորոգեցին և հիմա ոչինչ չի երևում:
Այժմ այստեղ բնակվում է մի քանի ընտանիք, նախկինում երեք հարկանի տունը պատկանել է
միայն Փարաջանովին:
Նախկինում էլ մարդկանց հոսքը չէր
դադարում, այստեղ միշտ ուրախ էր ու աղմկոտ, իսկ հիմա կարծես պատերն են թախծում:
No comments:
Post a Comment