Showing posts with label Երևան. Show all posts
Showing posts with label Երևան. Show all posts

Monday, September 5, 2016

Ամեն ինչ մի տեղում

Երևանի հիվանդանոցներից մեկում, երբ ամեն ինչ ձեռքի տակ է, էլ եկեղեցի, էլ սգո սրահ...

Wednesday, June 24, 2015

Բաղրամյան պողոտայում երկրորդ օրն առանց ջուր անցավ (ֆոտո, տեսանյութ)

Հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու փորձից հետո այս գիշեր շատ ավելի մարդ էր հավաքվել և համեմատաբար ավելի հանգիստ էր առանց ջրցան մեքենաների (ցուցարարների փրկարար օղակներն ու լողի գլխարկները իրոք կանխեցին:)):
Վայ, ԲԻԲԻՆ :)))



Բիբին- բոլոր հարցերի լուծում?


Բալես, տես, իրենք ոստիկան են


«Ապե, մի հատ բարձրացրու, ինձ էլ նկարեն» (մեջբերում)

Լրագրողները՝
ցուցարարների և ոստիկանների մեջտեղում

ոստիկան մը ռոմանտիկ 


նկարվում են նկարողները
Ազատ, անկախ Հայաստան, Ազատ, անկախ Հայաստան...
միջնամատը՝ ՀԷՑ-ի բողոքի ցույցի խորհրդանիշ
no comment


Saturday, September 29, 2012

Մայրամուտից առաջ

Երևանյան երեկոներից մեկը, երբ արևն ինձ ստիպեց քայլել դեպի տուն...


















Tuesday, December 27, 2011

Նոր տարին Երևանում


Նախ շատ հետաքրքիր է Հանրապետության հրապարակը, որտեղ շարունակում են լազերային շոուներ կազմակերպել Ազգային թանգարանի շենքին... փաթիլներն ամբողջությամբ պարուրել են շենքը, և թվում է՝ ուր որ է այնամբողջությամբ կպատվի ձյան աներևույթ սավանով...
Հյուսիսային պողոտայում տարբեր ընկերություններ ի ցույց են դրել իրենց ստեղծագործական մտքի թռիչքը տոնածառների տեսքով:)))


Tuesday, April 12, 2011

Ռետինե բարձակները կանգառներից հանել են տաքսիներին



Երևանի Տիգրան Մեծի փողոցի կանգառներում արդեն 10 օր է` հայտնվել են ռետինե բարձակներ: Դրանք տեղադրվել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը կարգավորելու համար: Սակայն մեքենաների մեծ քանակի պատճառով դրանք միշտ չէ, որ կատարում են իրենց դերը:
«Միկրոավտոբուսը կամ ավտոբուսը երբ սկզբում կանգնում է, ստիպված սպասում ենք. խցանումներն են շատանում: Իսկ երբ դրանց վրայով անցնում ենք, մեքենայի անվադողերը փչանում են»,- ասում է ավտոբուսի վարորդներից մեկը:
Ռետինե բարձակները հայտնվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախաձեռնությամբ, որը հանձնարարական է ստացել բարեփոխել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքերով`Տիգրան Մեծի փողոցն ընտրվել է այն պատճառով, որ այստեղ կան ինչպես հեշտ, այնպես էլ բարդ կարգավորվող կանգառներ:
«Այրարատ» կինոթատրոնի հարակից տարածքում, որը համարվում է քաղաքի ամենաբարդ կարգավորվող հատվածը, տեղավորվել են իրար հաջորդող երկու կանգառ: Այստեղ տեղադրվելու են ցուցանակներ, որտեղ նշված կլինեն, թե որ երթուղու փոխադրամիջոցները որ կանգառում են կանգնելու:
«Կարելի է ասել` փորձը հաջողվել է, քանի որ կանգառագոտիներում այլևս չեն կանգնում ոչ հասարակական տրանսպորտի մեքենաներ, ինչպիսիք են տաքսիները»,- ասում է Հենրիկ Նավասարդյանը:

Ի դեպ, ոչ հասարակական տրանսպորտի մեքենաների համար կանգառներում կայանելու վարչական տուգանքը կազմում է 20.000 դրամ:
Հ. Նավասարդյանի խոսքերով` այժմ խախտումներ անողները հիմնականում հենց հասարակական տրանսպորտի վարորդներն են, որոնք անցնում են ռետինե հարթակների վրայով: Նման խախտման համար տուգանքը կազմում է 10.000 դրամ:
Կանգառագոտիներ ստեղծելը ամբողջ աշխարհում ընդունված է, սակայն այլ վայրերում դրանք առանձնացվում են բետոնե հարթակներով: «Մենք ընտրել ենք ռետինե բարձակները, քանի որ դրանք ավելի անվտանգ են և մատչելի»,- հայտնեց Տրանսպորտի վարչության պետը:
Ուղևորները և, ընդհանրապես, քաղաքացիները հիմնականում դրական են վերաբերվում այս «նորամուծությանը»:
«Շատ նորմալ է, մարդկանց ապահովության համար է արվում, որ վարորդը երկրորդ գիծ չկանգնի և ուղևոր վերցնի»,- ասում է անցորդներից մեկը:
Իսկ մեկ ուրիշն էլ նկատեց, որ մինչ այդ չէր նկատել բարձակները. «Այս ամենը մարդկանց անվտանգության համար է արվում: Թեև մարդիկ դեռ չեն պահպանում կանոնները, սակայն հուսով եմ` ժամանակի ընթացքում կընտելանան»:

Tuesday, April 5, 2011

2 ինֆո կենտրոն՝ ամբողջ Հայաստանում


Երևանի միակ ինֆորմացիոն կենտրոնը
տարվա սկզբից դադարեցրել է իր գործունեությունը

Հայաստանում այժմ լիարժեք գործում է ընդամենը 2 տուրիստական ինֆորմացիոն կենտրոն, մինչդեռ ՀՀ կառավարությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ արվում է հնարավոր ամեն ինչ` զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Այդ երկու ինֆորմացիոն կենտրոնները գտնվում են Դիլիջանում և Գառնիում: Երևանի միակ ինֆորմացիոն կենտրոնն էլ այս տարվա սկզբից դադարեցրել է իր գործունեությունը:
«Ինֆորմացիոն կենտրոնի փակման պատճառներից մեկն էլ այն է, որ տարածքը վարձակալությամբ էր գտնվում: Այժմ բանակցություններ են տարվում կառավարության հետ, որպեսզի այս տարվա ընթացքում կենտրոնը տեղակայվի Հանրապետության հրապարակում: Սակայն կոնկրետ պարզ չէ, թե դա երբ կլինի»,- հայտնեց Ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զառա Ամատունին:
Ի դեպ, Երևանի ինֆորմացիոն կենտրոնի սպասարկման գումարը տարեկան կազմել է 26-28 մլն դրամ: Այժմ կենտրոնը փաստացի գործում է օնլայն տարբերակով` armeniainfo.am կայքում:

Այժմ հիմնադրամի համար առաջնահերթ խնդիրներից է Տաթևի վանքի շրջակայքում ինֆորմացիոն կենտրոնի բացումն է, որը նախատեսվում է այս տարի: «Նորավանք, Ջերմուկ, Տաթևի վանք... այժմ մեր ուժերն ու միջոցներն ուղղված են հարավային միջանցքի զարգացմանը: Սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մյուս վայրերը»,- ասում է Զառա Ամատունին:
Փորձեցի ճշտել մեր երկիր այցելած օտարերկրացիներից, թե ինչպես են նրանք գտնում ինֆորմացիա նման պայմաններում:
Հայաստանի հյուրերից մեկը հայտնեց, որ եթե իմանար` որտեղ է գտնվում ինֆո կենտրոնը, մեծ հաճույքով կգնար այնտեղ` Հայաստանի մասին ինֆորմացիա գտնելու համար: «Ես օդանավակայանում ձեռք եմ բերել գիրք, որով և առաջնորդվում եմ»,- հայտնեց նա:
«Ինֆո կենտրոնները հիմնականում լինում են կենտրոնական մասերում, օդանավակայանում: Հայաստանի ինֆո կենտրոնը պետք է լինի հենց Հանրապետության հրապարակում, որպեսզի ցանկացած արտասահմանցի կարողանա գտնել անհրաժեշտ ինֆորմացիա: Ընդհանրապես ինֆո կենտրոնները պետք է լինեն, եթե պետությունը ցանկանում է, որ զբոսաշրջիկները բացահայտեն տվյալ երկիրը»,- ասում է հարցվածներից մեկը, ով ընդամենը մի օր է Հայաստանում:
Իսկ Մեծ Բրիտանիայից ժամանած երկու ընկերները, որոնք արդեն մի շաբաթ է Հայաստանում էին, մեր երկրի մասին պատմող գիրք ձեռք էին բերել Վրաստանից. «Չենք գտել ոչ մի ինֆո կենտրոն, բայց այն շատ օգտակար կլիներ մասնավորապես քարտեզների, ինչպես նաև Երևանից դուրս գալու համար»,- ասում է նրանցից մեկը, իսկ ընկերն էլ հավելում է. «Ինֆորմացիան ընդհանրապես շատ կարևոր է, մանավանդ օտար երկրում»: