Մի երկիր, որը եղել է հին դարերի մշակույթի և քաղաքակրթության օջախը, այդպես էլ մնաց այդ հին դարերում....
Ամեն օր իրենց կողքին տեսնել ավերակներ հույներ համար սովորական բան է, ու կապ չունի, թե որ դարի, միայն թե ավերակ լինի
դե էլ ինչ Աթենք, առանց բողոքի ցույցերի: Սա էլ իրենց «Ազատության հրապարակն» է կամ «Բաղրամյանը»:
մարդկության պես երիտասարդ, բնության պես իմաստուն
Դիոնիսոսի ամֆիթատրոնը, որտեղ մինչև հիմա էլ օպերաներ են բեմադրվում
Հռոդոսի ամրոցը՝ գիշերը
Մինչև վերջ ինձ թվում էր, թե սա եկեղեցի է ու ծխախոտները մոմեր են, իսկ ձեզ?))
Սա էլ Հռոդոսի կոթողը, բայց դե Հելիոսից մնացել են միայն երկու այծերը:
Պարզապես սիրուն նկար
Հռոդոսի հին քաղաքում նմանատիպ բնակարանները, ինչպես նաև խանութները շատ են, մանավանդ հունական անուններով
նեղ ու քարքարոտ փողոցներում
Միշտ ժպտացող ու բարի հույները
հա իսկականից դրախտում
Սա կատուների երկիր է, այստեղ կատուներն են իշխում...
Միջերկրականում՝ սենց
Էգեյանում՝ սենց
4. համտեսեք կոկոսային շատրվանից մի կտոր, ի դեպ շատ թանկ չէ, ընդամենը 1 եվրո
5. Դե քանի որ հասել ենք ուտեստներին... ներկայացնում եմ՝ հունական տոլմա՝ պատված անհայտ սպիտակ սոուսով, մուսակա՝ աղացած մսով և բադրջանով ու էլի վրան ինչ-որ սոուս, իսկ այն ներքևում ճիշտ գուշակեցիք, հունական աղցան, հա, ես էլ էի փնտրում պանրի պանելի տակ ու սոխերի մեջ վարունգն ու պոմիդորը
9. կամ ասենք այս էշի վրա չնստել: Ի դեպ, Հռոդոս կղզում, նեղլիկ ճանապարհներին հնարավոր է միայն էշով շրջել կամ էլ մոտոցիկլետով: Բայց դե նայելով այս հրաշք աչքերին՝ հասկանում ես, որ էշը հաստատ ավելի լավ է:
Սա աղավնիների երկիր է, այստեղ նույնիսկ հատուկ սարքեր են վաճառում տների համար, որպեսզի թռչունները չկանգնեն, բայց դե իրենք գտնում են իրենց տեղը, ասենք էլեկտրական լարերին:
դե էլ ինչ Աթենք, առանց բողոքի ցույցերի: Սա էլ իրենց «Ազատության հրապարակն» է կամ «Բաղրամյանը»:
Եվ երբ վեր ես բարձրանում այս առօրյա հոգսերից, քո առջև բացվում է Ակրոպոլիսը...
ու դու սկսում ես սիրել Աթենքը, Հունաստանը և ամբողջ աշխարհը..
մարդկության պես երիտասարդ, բնության պես իմաստուն
Մինչև կրկին չես իջնում ներքև ու ընկնում առօրյա փողոցային առևտրային տաղտուկ միջավայր:
Որտեղ նարինջները չորանում են ծառերի վրա, իսկ իրենք ներկրում են այլ երկրներից...
Որտեղ զեյթունի թփերը ամենուրեք են, ու մարդիկ ալարում են հավաքել:
Այստեղ են ասում՝ մենք ինչով ենք պակաս, որ զինվոր չունենանք)
Հսկում են պառլամենտը, հա, շատ հին հունական տեխնոլոգիա է
Հռոդոսի ամրոցը՝ գիշերը
Հռոդոսի ամրոցը՝ ցերեկը
Հին ու բարի «մատնիչ» լվացքը
միայն մոտոցիկլետներն են
հին քաղաքի ամրոցի կամրջին
ամրոցն ենք հսկում
Լինդոսի տների ճերմակությունը և ծովի խաղաղ մաքրությունը ստիպում են քեզ մի պահ զգալ դրախտում,
հա իսկականից դրախտում
Երբ երկու տարբեր կողմերում երկու տարբեր ծովեր են...
Էգեյանում՝ սենց
Եթե դուք գնացել եք Հունաստան, պետք է անպայման անեք....
1.Ոտքի մատների արանքում քարեր դրած նկարվեք, այսինքն նկարվելը պարտադիր չէ, բայց քարերը չափազանց հանգստացնում են (հետևի ֆոնինը մեռած չի, պարզապես պառկած է)
2. փորձեք հին հունական սաղավարտ, կամ ոչ այդքան հին
3. ձեռք բերեք ծովի հատակի սպունգ, այո, այո, Սփանջ Բոբը իսկականից գոյությունը ունի
4. համտեսեք կոկոսային շատրվանից մի կտոր, ի դեպ շատ թանկ չէ, ընդամենը 1 եվրո
6. Բայց դե էլ ինչ ծովափնյա երկրի, եթե չփորձես ծովամթերք, մանավանդ մեզ նման ծով չտեսած, և ընդհանրապես չտես ժողովորդի համար: Լավ, լավ, անցանք այս համով պահը
7.Չէ, բայց մի բան էլ ասեմ, նոր անցնենք. անպայման գնալ հունական բացօթյա շուկա, հին գրաբարով ասած՝ «բազար», ու գնել մրգեր ու զեյթուն
8. Թեև լողափներին անվճար պառկելու տեղերը շատ են, բայց դե ոնց այս «արքայական» մահճակալի վրա չպառկել
10. Ու չմոռանաք օդանավակայանում աղոթեք: Մարդիկ մի բան գիտեն, որ հատուկ սենյակ են սարքել դրա համար:
No comments:
Post a Comment