Նայում եմ երեխաներիս չարաճճի շարժումներին ու չեմ ներում քեզ, որ նրանք մեր երեխան չեն. տարին
մեկ «ձմեռ
պապիկ»
հայրիկը
գալիս
է
ու
զարմանում,
թե
ինչքան են մեծացել,
ինչքան են փոխվել
իր
երեխաները,
մի
մարդ,
ով ավելի
անծանոթ
է,
քան
ձմեռ
պապը...
Ամուսնության 5 տարիների 5 ամսվա իմ ամուսին... մեր ընտանիքն էլ ժանգոտել է գնացքի այս գծերի նման... այստեղով գնացքներ չեն գնում, այն դարձել է անօգուտ մի խաղալիք, որտեղ խաղում են ԻՄ երեխաները, որոնք նույնիսկ չեն երազում ունենալ իսկական խաղահրապարակ...
Իսկ
իմ
սերը
օր
առ
օր
փետրվում
է,
մաշկազերծ
է
անում
իմ
առանց
այն
էլ
ծվատ
հոգի,
ու
ես
դառնում
եմ
մսե
աղբաման,
որտեղ
նետում
են
անպետք, օգտագործված իրերը: Ծանոթ
անծանոթներն
են
գրավում
քո
տեղը, մինչ ես դեռ հավատում եմ Ձմեռ
պապին.
որ գալու է ու բերի նվերներ...
No comments:
Post a Comment