Մի քանի օր Հայաստանի տասնյակ գյուղերում, օրական 10 ժամ լինել ավտոբոսում, քայլել գյուղական ձյունապատ կամ ցեխապատ փողոցներով. լսել գյուղացիների խնդիրները և կրկին ճանապարհ, ճանապարհ...
|
Մայրամուտը ճանապարհին |
Շիրակի և Լոռվա գյուղերում ամենուրեք կարելի էր գտնել 1988թ. Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ` չմոռանալով զոհված համագյուղացիների և ոչ մեկի անունը...
|
գյուղական համայնապատկեր |
Ջրի խնդիրը մեծ խոչընդոտ է շատ գյուղացիների համար, մանավանդ երբ ձմեռն է իշխում շուրջբոլորը:
|
Լոռվա ձորը |
|
Լեջանի եկեղեցին 1892 |
|
Դուռ դեպի գերեզմանատուն |
|
Համարյա քոչարի Լոռվա սարերում |
Հարյուրավոր կիլոմետրեր անցնելուց հետո ճանապարհի պանդոկում մի բաժակ տաք թեյից լավ բան չկա:
|
Երեկոյան Վանաձորը |
|
Երեկոյան Գյումրին |
Տեսնել եկեղեցի ճանապարհին այլևս զարմանալի չէ...
Շուրջօրյա դեղատուն գտնելը գրեթե անհնար է, մինչդեռ...
|
Շուրջօրյա բարձրակարգ սերվիս:) |
Վկաների հավաստմամբ չարժե ներխուժել այն վայրեր, որտեղ գերիշխում են... Ա և Տ :)))
Հանրահայտ Չերքեսի ձորը, որտեղ ամեն ինչ ստեղծած է հայկական «համն ու հոտը» պահելու համար:
|
Թոնրից նոր թխած հացը հանեցինք |
|
Ղափամա, ղափամա, համով-հոտով ղափամա |
|
Փանիկ գյուղի մայրամուտը... |
|
Մեր ուրախություն «Կառլսոնը», որն ապրում է... ավտոբուսում |
Շիշթաղա գյուղի տներից մեկում հայտնաբերեցինք սուրբ անկյուն: Տանտիրոջ պապը, ուսանելով Վատիկանում, թողել է հավատքի ճանապարհը, վերադարձել գյուղ և ունեցել է 12 տղա և 8 աղջիկ: Նա իր հետ բերել է գրքեր, որոնք տպագրվել են Մխիթարյան միաբանության օրոք, սուրբ Ղազար կղզում: Ինչպես նաև այս անկյունում կարելի է գտնել մեդալիոն, որից աշխարհում կա ընդամենը 7 հատ: Հայկական գյուղում կուչ եկած յոթերորդ մեդիալիոնի մեջ պատսպարվել է Հիսուսի խաչից պատրաստած փոքրիկ խաչը:
|
Սուրբ գրքեր, որոնք ավելի քան 200 տարեկան են |
|
Աշխարհի յոթ մեդալիոններից մեկը |
|
Գյուրիի սուրբ Աստվածածին եկեղեցին |
Գյուրիի նոր կառուցվող եկեղեցին, որ քանդվել էր երկրաշարժից:
|
Էլ ի՞նչ Գյումրի առանց Պոլոզ Մուկուչի... |
|
Գյուրիի ամենահայտնի ժամացույցը |
Մայրաքաղաքում չեմ տեսել, որ կինն աշխատի բենզալցակայանում, մինչդեռ Տաշիրում դա այնքան էլ արտասովոր բան չէ, ինչպես Ալավերդիում` կին-կռունկավարը:
Օձունի եկեղեցին ամենահինն է Լոռիում` 6-րդ դար: Այժմ կեղեցին վերանորոգվում է հենց իրենց` օձունցիների ուժերով, որոնք իրենց քրտինքով վաստակած նույնիսկ 1000 դրամը նվիրաբերում են իրենց եկեղեցու շենացման համար:
Դուք չե՞ք խաղացել «Գաղտնի ընկեր», դուք պարզապես անիմաստ եք ապրել :)))
Մեր խմբի կոկետուհին :)))
|
«Լոռեցի» Արմենը :) |
Շատ եմ սիրում գյուղացիների տարածության և ժամանակի զգացողությունը. այս կամուրջը գտնելու համար մենք քայլեցինք գրեթե կես ժամ, մինչդեռ ճանապարհ ցույց տվող գյուղացին այնպես ասաց, կարծես այն հարևան տան կողքին էր...
|
Իմիջայլոց զգուշացրեց. «Հա, մեկ էլ զգույշ կգնաք, քանդվոււմ է մեկ-մեկ» |
Այո, այո, իրական սահնակը դեռ մնում է երեխաների սիրելի խաղը ձմռանը:
Այս երեխայի պահով կարող եմ միայն ասել. «NO COMMENT»!!!
No comments:
Post a Comment