Յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի դարբինն է:
Մակեդոնական ասացվածք
Դարբին Արամ Անտոնյանը |
«Եռանկյունի»
ֆիլմը դիտելիս գոնե մի պահ ցանկանում ես ձեռքդ վերցնես այդ ծանր մուրճը և Մկրտիչների
հետ միասին հարվածես երկաթին, որ այն ստանա ցանկալի տեսքը: Այդ մրոտ, երկաթահոտ դարբնոցը
«անցել» է տարիներ և հայտնվել այսօրվա Երևանի փողոցներից մեկում` դառնալով անցյալի
վառ վկան և փայլելով նոր շնչով:
«Եռանկյունի»
դարբնոցը հիմնադրել է 55-ամյա դարբին Արամ Անտոնյանը դեռևս 1985 թվականին: Չորս եղբայրներով
Անտոնյանները կարողացել են հիմք դնել «դարբնության դինաստիային»: Այժմ էլ Արամին փոխարինելու են եկել իր երկու որդիները,
որոնք ծնված օրից շնչում են դարբնոցի մուրն ու ծուխը:
Բանակում
էր, 23տ… Եղբայրներն ասացին, որ ուզում են սկսել դարբնությամբ զբաղվել: Նրանք Գյումրիի
վարպետների մոտ էին սովորել:
Ես էլ ասացի` եթե դուք կարող
եք, ես էլ կանեմ:
Արամը
ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը, մասնագիտությամբ քանդակագործ է:
Համոզված է, որ ընդհանրապես արվեստի հետ շփումը, ցանկացած գործին ստեղծագործական մոտենալը
ավելի հեշտացնում է կյանքը:
Կարող ես նույնիսկ խոհարարություն
անել, եթե արվեստից հասկանում ես, լավ կստացվի:
Ես համով ճաշեր եմ պատրաստում: Իսկական տղամարդը պետք է կարողանա կերակուր լավ
պատրաստել:
«Եռանկյունի» դարբնոցը ներկան բաժանում է անցյալից ընդամենը մի դռնով... |
Փոքրիկ փոշոտված հեռուստացույց, որը դեռ չի բացահայտել գունավոր հեռուստաալիքները, փայտե-մետաղ ջահը, որը կախված է փայտե-մետաղե սեղանի վրա, կարծես սպասում են, թե երբ են դարբինները հոգնած-մրոտված ներխուժելու սենյակ, վառելու կրակը և նստեն հացի սեղանին: «Եռանկյունի» դարբնոցը ներկան բաժանում է անցյալից ընդամենը մի դռնով, որից ներս մտնողի առջև կբացվի…
Հին ու նոր կարասներ, մետաղյա վանդակներ, մի պատ գործիքներ… այս ամենի մեջ իր ուրույն տեղն է գտել դարբին Արամի առաջին գործը` ճրագակալն է…
Այն ժամանակ շատ դժվար էր թվում սա սարքելը, քանի որ իսկապես մեծ ուժ էր պետք, որ այս երկաթը ծեծես:
դարբին Արամի առաջին գործը` ճրագակալը |
Դժգոհ է այժմյան դարբնությունից:
Հիմա հազարից մեկն է դարբնությամբ զբաղվում: Այն ժամանակ երկաթն էին ծեծում, կռում և պատրաստում պահանջված իրը, իսկ հիմա երկաթ չէ, բարակ մետաղ է, որից շատ հեշտ է ստանալ պատկերներ: Դե ինչը հեշտ է, դրանով են զբաղվում: Պարզապես այժմյան պահանջարկն էլ սա է պահանջում:
Հիմա հազարից մեկն է դարբնությամբ զբաղվում: Այն ժամանակ երկաթն էին ծեծում, կռում և պատրաստում պահանջված իրը, իսկ հիմա երկաթ չէ, բարակ մետաղ է, որից շատ հեշտ է ստանալ պատկերներ: Դե ինչը հեշտ է, դրանով են զբաղվում: Պարզապես այժմյան պահանջարկն էլ սա է պահանջում:
Սակայն մի բան կա, որ չի փոխվել այսքան տարիների ընթացքում, ինչն էլ ստիպում է Արամին հավատալ, որ ինքը ճիշտ է ընտրել կյանքի ուղին:
Դարբնոցի հին կազմը «Մկրտիչները»... |
Գեղեցիկի պահանջարկը միշտ էլ կա: Ամենանեղ, վատ պահերին էլ պահանջարկ եղել է: Դա նույնն է, ինչ մարդ հաց չուտի: Ցանկացած լավ աշխատանք ընդունվում է հասարակության կողմից, և դրա պահանջարկը կլինի:
Գեղեցիկի պահանջարկը միշտ էլ կա: |
No comments:
Post a Comment