Showing posts with label Արամ Անտոնյան. Show all posts
Showing posts with label Արամ Անտոնյան. Show all posts

Saturday, November 17, 2012

«Եռանկյունի» դարբնոցը մեր օրերում

Յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի դարբինն է:
Մակեդոնական ասացվածք

Դարբին Արամ Անտոնյանը
 «Եռանկյունի» ֆիլմը դիտելիս գոնե մի պահ ցանկանում ես ձեռքդ վերցնես այդ ծանր մուրճը և Մկրտիչների հետ միասին հարվածես երկաթին, որ այն ստանա ցանկալի տեսքը: Այդ մրոտ, երկաթահոտ դարբնոցը «անցել» է տարիներ և հայտնվել այսօրվա Երևանի փողոցներից մեկում` դառնալով անցյալի վառ վկան և փայլելով նոր շնչով:

«Եռանկյունի» դարբնոցը հիմնադրել է 55-ամյա դարբին Արամ Անտոնյանը դեռևս 1985 թվականին: Չորս եղբայրներով Անտոնյանները կարողացել են հիմք դնել «դարբնության դինաստիային»:  Այժմ էլ Արամին փոխարինելու են եկել իր երկու որդիները, որոնք ծնված օրից շնչում են դարբնոցի մուրն ու ծուխը:
Բանակում էր, 23տ… Եղբայրներն ասացին, որ ուզում են սկսել դարբնությամբ զբաղվել: Նրանք Գյումրիի վարպետների մոտ էին սովորել:
Ես էլ ասացի` եթե դուք կարող եք, ես էլ կանեմ:

Արամը ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը, մասնագիտությամբ քանդակագործ է: Համոզված է, որ ընդհանրապես արվեստի հետ շփումը, ցանկացած գործին ստեղծագործական մոտենալը ավելի հեշտացնում է կյանքը:
Կարող ես նույնիսկ խոհարարություն անել, եթե արվեստից հասկանում ես, լավ կստացվի:  Ես համով ճաշեր եմ պատրաստում: Իսկական տղամարդը պետք է կարողանա կերակուր լավ պատրաստել:

«Եռանկյունի» դարբնոցը
ներկան բաժանում է
անցյալից ընդամենը մի դռնով...
Փոքրիկ փոշոտված հեռուստացույց, որը դեռ չի բացահայտել գունավոր հեռուստաալիքները, փայտե-մետաղ ջահը, որը կախված է փայտե-մետաղե սեղանի վրա, կարծես սպասում են, թե երբ են դարբինները հոգնած-մրոտված ներխուժելու սենյակ, վառելու կրակը և նստեն հացի սեղանին: «Եռանկյունի» դարբնոցը ներկան բաժանում է անցյալից ընդամենը մի դռնով, որից ներս մտնողի առջև կբացվի… 
Հին ու նոր կարասներ, մետաղյա վանդակներ, մի պատ գործիքներ… այս ամենի մեջ իր ուրույն տեղն է գտել դարբին Արամի առաջին գործը` ճրագակալն է…
Այն ժամանակ շատ դժվար էր թվում սա սարքելը, քանի որ իսկապես մեծ ուժ էր պետք, որ այս երկաթը ծեծես:

դարբին Արամի առաջին գործը`
 ճրագակալը
Դժգոհ է այժմյան դարբնությունից:
Հիմա հազարից մեկն է դարբնությամբ զբաղվումԱյն ժամանակ երկաթն էին ծեծումկռում և պատրաստում պահանջված իրըիսկ հիմա երկաթ չէբարակ մետաղ էորից շատ հեշտ է ստանալ պատկերներԴե ինչը հեշտ էդրանով են զբաղվումՊարզապես այժմյան պահանջարկն էլ սա է պահանջում:

Սակայն մի բան կա, որ չի փոխվել այսքան տարիների ընթացքում, ինչն էլ ստիպում է Արամին հավատալ, որ ինքը ճիշտ է ընտրել կյանքի ուղին:
Դարբնոցի հին կազմը «Մկրտիչները»...
Գեղեցիկի պահանջարկը միշտ էլ կաԱմենանեղվատ պահերին էլ պահանջարկ եղել էԴա նույնն էինչ մարդ հաց չուտիՑանկացած լավ աշխատանք ընդունվում է հասարակության կողմիցև դրա պահանջարկը կլինի
Գեղեցիկի պահանջարկը միշտ էլ կա: