«Ամենալավ մեքենան աշխարհում Մոսկվիչն է: Մյուս մեքենաները ճանապարհին փչանում են, քանի որ համակարգչային մեխանիզմ ունեն, իսկ այստեղ նման բան չկա: Մեքենայի մի մասը ընկավ ճանապարհին, խնդիր չկա. կտորով կապեցինք, ու շատ նորմալ աշխատում է մինչև հիմա»,- 6000 կմ վարելուց հետո համոզված է հունգարացի Աթիլլա Բերենին, ով «The Caucasian Challenge» կազմակերպության ներկայացուցիչն է և արդեն 4-րդ տարին է՝ կազմակերպում է նման «Սիրողական ռալլիներ»:
«Ես շատ եմ սիրում ճամփորդել, ճանաչել տարբեր ժողովուրդների մարդկանց: Եվ նման մարդիկ շատ կան, ովքեր ցանկություն հայտնեցին մասնակցել նման միջոցառմանը»,- ասում է Աթիլլա Բերենին:
Այս անգամ 18 մեքենաները անցել են 11 երկրներով և 17 օրում հասել Հայաստան, որը նրանց վերջնակետն է: «Շատ հասարակ է որոշվել Հայաստանի հարցը, մեր կազմակերպության ղեկավարներից մեկը եղել էր Հայաստանում և շատ հավանել այն: Եղել ենք նաև Վրաստանում, բայց Ադրբեջանում չենք եղել, պետք է ընտրեինք՝ կամ Ղարաբաղը, Հայաստանը, կամ Ադրբեջանը»,- ասում է Աթիլլան:
No comments:
Post a Comment