Փետրվարի 29: ժամը 11.00, Արագածոտնի մարզ. Ծիլքար գյուղից մինչև Ապարան, ճանապարհին քամու պատճառով տեսանելիություն շատ վատ էր, մեքենաներից շատերը հետ էին դառնում ճանապարհից, եթե կարողանում էին: Հետաքրքիր է, որ ճանապարհային ոստիկանության ոչ մի մեքենա այդպես էլ չտեսանք...
Wednesday, February 29, 2012
Tuesday, February 14, 2012
Չգոյության փնտրտուք
Քնատ ձեռքերը անհանգիստ բացեցին բացատրական բառարանի ահռելի երախը: Գիշերվա մթության լռությունից քնաթաթախ բառերը խառնվեցին իրար, թողեցին իրենց տաքուկ անկողինները և շարք կանգնեցին:
Սկզբում բոլորն էլ անտարբեր սպասում էին, որ շուտով կգտնվի այն միակը, որին փնտրում էին աչքերը…Կամաց քունը ճանապարհ բացեց հետաքրքրասիրությանը..բառերի աչքերը վերջապես բացվեցին…իսկ աչքերը չէին շտապում…նրանք փնտրում էին ու չէին գտնում…
Բառերը սկսեցին ակնապիշ հետևել աչքերի ամեն մի շարժումին, ձեռքերի ամեն մի թարթումին: Աչքերի աղացից ծամված բառերի բանակը սկսեց հաղթել ծամվելու սպասող բառերին…Ամեն մի բառ իր սրտի խորքում հույս ուներ, որ ինքն է լինելու այդ ընտրյալը… ահա, ահա… բառը շունչը պահեց, բայց… «Նա չէ»,- հուսախաբ շշնջացին աչքերը…մի պահ բառը աչքերի մեջ տեսավ այն ողջ սարսափը, որ իրենց հանդիպումը տառասխալով է...
Բառը այդպես էլ չգտնվեց: Ամբողջ բացատրական բառարանում չգտնվեց «Կարոտ» բառի բացատրությունը...աչքերը փակվեցին բառերի սարսափած աչքերի առջև...թրմփոցով գիրքը ընկավ գետնին, խուլ տնքացին բառերը, հրեցին մեկը մյուսին, խռնվեցին իրար... սակայն ոչ ոք չտեսավ. բառարանը փակել էր իր ահռելի երախը և ցանկանում էր քնել... բառերն էլ ենթարկվեցին. պառկեցին քնելու` հույսով, որ մի անգամ էլ կհորանջի բառարանը:
Իսկ աչքերը տխուր թրջվեցին այն համով անձրևով, որ ավելի կարճ կոչվում է արցունք...նրանք չհասկացան, որ սիրտը վաղուց գտել է իր բառարանում «Կարոտ» բառը, բայց նրա բացատրությունը չի կարող ասել, քանի որ դա բանականության գաղտնիքն է...
Sunday, February 5, 2012
«ԼՈՌՎԱ ՁՄԵՌ» Լոռիում կրկին տոն է
Եթե բոլորի համար ձմեռը սկսվում է դեկտեմբերին, ապա Լոռիում ձմեռվա շունչն անմիջապես կարելի է զգալ փետրվարին, երբ բոլորը ճանապարհվում են Թեժ լեռ՝ արդեն
42-րդ
անգամ
նշելու
«Լոռվա
ձմեռ»
տոնահանդեսը:
Առաջին «Լոռվա ձմեռը» կազմակերպել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ամենատարեց
դասախոս,
պատվավոր
պրոֆեսոր,
ֆիզիկական
դաստիարակության
ամբիոնի
դոցենտ
Լյուդվիգ
Պետրոսյանը:
Նրա սիրած եղանակը միշտ եղել է ձմեռը՝ դահուկների եղանակը։ Հիմա էլ հիշում է` փոքր հասակում եղբոր հետ տակառի փայտերից դահուկներ էին պատրաստում։ Երկու եղբայրներ Սերոժյա և Լյուդվիգ Պետրոսյանները 10 անգամ եղել են դահուկավազքի
Խորհրդային
Հայաստանի
չեմպիոններ։
1941թ. Ֆինլանդիայում ծնկից վիրավորվելով` վերադարձել է հայրենիք
և
10 տարի
շարունակ
դահուկներով
սահելով
բուժել
է
ծնկի
կոտրվածքը։
«Լոռվա ձմեռվան» հաջորդեցին «Գյումրվա ձմեռ»,
«Երևանի ձմեռ»
և
Հայաստանի այլ քաղաքներում կազմակերպվող տոնախմբությունները, սակայն
իր 42-ամյակին հասավ
միայն «Լոռվա ձմեռը»,
որը այսքան
տարիների ընթացքում հավատարիմ մնաց իր մշտական տեղին` Թեժ լեռան ստորոտին։
Երկու անգամ մասնակցել է Մուրմանսկում ամենամյա «Праздник
Севера» (Հյուսիսի
տոն)
միջազգային
մրցույթին
որպես
մրցավար։
Հայրենիքում
նման
տոն
ստեղծելու
միտքը
հանգիստ
չէր
տալիս
նրան։
Երբ
վերադարձավ
Մուրմանսկից,
խորհրդակցեց
քաղաքի
ղեկավարության
հետ
և
անցավ
գործի։
Մոտ 20 հազար մարդ էր եկել «Լոռվա ձմեռվա» առաջին տոնախմբությանը։
«Խանութներում
18 հազարից
ավել
դահուկ
վաճառվեց
այդ
օրերին»,-
պատմում
է
Լ.Պետրոսյանը։
20 տարի շարունակ Լյուդվիգ Պետրոսյանը եղել է տոնահանդեսի կազմակերպիչը։ Լարախաղացներ (քյանդրբազ)
էին
հրավիրում,
Հաջղարի
(Լեռնապատ)
պարի
և
երգի
մեծահասակների
(բոլոր
անդամները`
70-80 տարեկան)
անսամբլն
էր
գալիս։
«Հիմա
այդ
ամենը
չկա,
մարդիկ
գալիս
են
խորոված
ուտելու...
վիրավորական
է»,-
ցավով
նշում
է
Լ.Պետրոսյանը։
Այն ժամանակ գլխավոր մրցանակին հասնելը ավելի բարդ էր. 10 տարի ոչ ոք չէր կարողանում նվաճել` մերկ ձեռքերով մագլցել սառցապատ սյունը։ «Դա հաջողվեց միայն 17-ամյա Սեյրան Ղարագյոզյանին»,- հիշում է Լ.Պետրոսյանը։
«Սպորտը բոլորի համար» ֆիլմը, որը ցուցադրվել է նախկին Խորհրդային միության բազմաթիվ քաղաքներում, Վանաձորի մասին է եղել: «Կիրովականը համարվում էր սպորտի քաղաք Հայաստանի հավաքականի մեծ մասը կիրովականցիներ էին»,-
հպարտությամբ ասում է Լ.Պետրոսյանը, որի դերը այդ գործում անփոխարինելի էր:
Monday, January 30, 2012
Հաղորդավարների դպրոց - ШКОЛА ДИКТОРОВ
Ամեն անգամ
միացնելով
հեռուստացույցը
կամ
ռադիոն՝
պատկերացնում
եք
Ձեզ
հաղորդավարի
դերում,
բայց
պակասո՞ւմ
է
փորձը,
ապա
«Հաղորդավարների
դասընթացը»
հենց
Ձեզ
համար
է:
Այս դասընթացի
ընթացքում
Դուք
հնարավորություն
կունենաք
բացահայտել
Ձեր
կարողությունները
հաղորդավարի
մասնագիտության
մեջ:
Հիմնական
դասավանդվող
առարկաները
·
Խոսքի վարպետություն
·
Լրագրողական հմտություն
·
Ռադիոեթերի վարպետություն
·
Հեռուստահաղորդավարական հմտություն
·
Եթերի վարպետություն
·
Հաղորդավարի իմիջ
Հիմնական
դասախոսական
կազմը
·
Աննա Հեքեքյան, «Կինոյի և թատրոնի ինստիտուտ»
·
Արտակ Հերիքյան, «Արմենիա» հեռուստաընկերություն
·
Արթուր Ազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն
·
Արտավազդ Բայաթյան, «Արձագանք» ռադիոկայան
·
Մանե Պապյան, «Բիզնես դպրոց»
·
«Ատեքս» ստուդիա
Պրակտիկա
Պրակտիկան
անց
է
կացվում
ոչ
պակաս
քան
5 լրատվական
ընկերություններում,
որոնցից
են`
«Արմենիա»,
«Հ2»,
«Կենտրոն»,
«Միր»,
«Ա1+»
հեռուստաընկերությունները,
«Ավրորա»,
«Արձագանք»,
«Ազատություն»
ռադիոկայանները:
Բացի բուն դասընթացը
ուսուցանողներին
հնարավորություն
կընձեռվի
նաև
ունկնդրել
մեդիա
ոլորտի
հայտնի
մասնագետների
master-class-երը:
Դասընթացի
պայմանները
6-ամսյա
դասընթացը
նախատեսում
է
200 ժամ
տեսական
և
պրակտիկ
դասաժամեր:
Դասընթացն
անցկացվում
է
շաբաթական
3 անգամ:
Դասընթացի
ամսական
վճարը
40 000 դրամ
է:
Տրվում
է
վկայական:
Вы хотите выбрать лучший вариант среди различных школ телерадиоведущих?
Вас интересует практика более чем в 5 телерадиокомпаниях и опыт лучших
специалистов в данной области?
Тогда не
упустите шанс ознакомиться с предложением Школы ДИКТОРОВ Бизнес-школы
Российско-Армянского (Славянского) университета.
В число
наших уважаемых преподавателей входят известные журналисты, телеведущие и
лучшие специалисты разных профилей.
В
рамках программы телерадиоведущих у вас также будет возможность участвовать в
различных обсуждениях и тренингах, научиться снимать и монтировать репортажи,
познакомиться с буднями
телерадиоведущих.
Условия обучения:
Занятия: 3 раза в неделю
Практика проводится
более чем в 5 ведущих телерадиокомпаниях Армении
Стоимость обучения: 40 000 драм в месяц.
По окончании обучения слушателям выдается сертификат об окончании курсов.
Полученные знания и опыт помогут Вам не только быть востребованными в
ведущих телерадиокомпаниях страны, но и максимально раскрыть Ваши
коммуникативные способности.
Наши контакты:
Бизнес-школа Российско-Армянского (Славянского) университета
0051, Ереван, ул. О. Эмина 123, РА.
Тел: (010) 26 74 91
E-mail: assistant@bs.rau.am
Սիրո հատակում
Այս սենյակը, որտեղ անգամ մի բաժակ դնելու տեղ էլ չկա, այժմ կարոտում է քեզ այնքան, որքան կկարոտեի ես, եթե երբեք տեսած չլինեի քեզ, բայց սպասեի, սպասեի, որ մի օր իմ պատերին էլ կդիպչի քո հայացքի տաքությունը, որ մի օր դու անտարբեր կքայլես իմ հատակով` ցանկանալով հասնել լուսամուտին, որպեսզի տեսնես, թե ինչ կա դրսում։ Իսկ դրսում ծառեր են, որոնք թափում են տերևները, սակայն դեռ աշուն չի։ Ուղղակի ցանկանում են, որ լինի աշուն, մարդկանց ապացուցում են` տեսե՛ք, տերևները թափվում են, ուրեմն աշուն է... Սակայն մարդիկ անտարբեր անցնում են տերևների վրայով և չեն նկատում ոչինչ, ինչպես դու, երբ քայլում ես իմ հատակով մինչև լուսամուտ, որտեղ ծառերն են։
Իսկ կարոտը հիմա ցանկանում է ժայթքել իմ լուռ շուրթերից, որոնք ամուր հպվել են միմյանց` միամտորեն հավատալով, որ իրենք միասին ավելի ուժեղ են։
Այս թափթփված սենյակը, որտեղ ամեն մի իր գտնվում է ոչ իր տեղում, ինչպես դրսում տերևներն են թափթփված, այս ծառերը, որոնք այնպիսի անտարբերությամբ են նայում տերևներին, ինչպես կնայեի ես, երբ հեռանայիր ինձնից, պատից կախված այս նկարը, որ ուժ չունի ընկնելու, այս ամենն ինձ հիշեցնում է մի հին պատմություն այն ծառի մասին, որը արմատախիլ եղավ, քանի որ ցանկացավ անկարելին. գրկել իր միակին, իսկ նա հեռու էր մի ամբողջ անվերջություն։ Կիսականգ ժամանակի թելադրանքով ես ցանկանում եմ գրկել քեզ, սակայն ինձ էլ է սպասում արմատախիլ ծառի ճակատագիրը, և ի՞նչ. քի՞չ են աշխարհում արմատախիլ ծառեր. մեկով ավել, մեկով պակաս, ի՞նչ տարբերություն...
Monday, January 16, 2012
Tuesday, January 10, 2012
Փարաջանովը աղմկոտ հարևան էր
| Փարաջանովի տունը Թբիլիսիում |
Վրացի Զուրաբ Սիամաշվիլի 45
տարի ապրել է Սերգեյ Փարաջանովի Թբիլիսյան տան հարևանությամբ և հիմա էլ մեծ հաճույքով
պատմում է աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին իր հանճարեղ հարևանի մասին:
«Երբ Փարաջանովը Կիևում բանտում
նստած էր, մարդ էր ուղարկել, որ մայրը իր համար ուղարկի ծխախոտ և երկու տուփ թեյ: Մայրը
չկարողացավ ես տվեցի Փարաջանովի ուզածները»,- հիշում է իր առաջին շփումը հայտնի ռեժիսորի
հետ 67-ամյա Զուրաբը: «-Երբ դուրս եկավ բանտից, վերադարձավ Թբիլիսի, ինձ նվիրեց ծաղկաման,
որից ընդամենը երկու հատ կա՝ մեկը Էրմիտաժում է, մյուսը՝ մեր տանը: Ցավոք այն գողացել
են իմ տնից»:
Շատ աղմկոտ էր Փարաջանովը, հոյակապ
հարևան էր. ուր գնում էր, անպայման նվերներով էր վերադառնում բոլոր-բոլոր հարևաններին:
Եթե ինչ-որ մեկի ծնունդն էր կամ հարսանիքն էր, նվեր կամ փող էր տալիս:
«Եթե ինչ-որ բան խնդրեի, ամեն
ինչ կաներ, որ լուծեր խնդիրը, նույնիսկ կգնար փող պարտք կվերցներ, որ տար…Նման վստահելի
մարդու շատ դժվար է գտնել, շատ լավ մարդ էր»,- պատմում է Զուրաբը՝ ցույց տալով իր մոտ
պահպանվող նկարները:
Աշխարհի տարբեր վայրերից նրա
մոտ հյուրեր էին գալիս. մեկ անգամ էլ եկել էր Մարչելլո Մաստրոյաննի էր եկել: Դերասանը
գիշերը սխալ դուռ է թակում: Հարևան կինը բացում է դուռը և տեսնում Մարչելլոյին, սկսում
է ճչալ. «Մարչելլոոոո՜ն»:
| Փարաջանովի հարևանը |
1977թ.-ին ավստրիացի մի ռեժիսոր
վավերագրական ֆիլմ էր նկարում Փարաջանովի մասին. ֆիլմի մի հատվածը այստեղ են նկարել, երբ դագաղն էին
իջեցնում տնից: Բայց առանց միջադեպերի չանցավ. Դագաղը աստիճաններից ընկավ, և Փարաջանովն
ասաց. «Վերջ, իմ վերջն եկավ. Իմ տանը դագաղ է ընկել, ուրեմն շուտով ես էլ եմ մեռնելու»:
Մեկ տարի հետո մահացավ…
Առողջությունը կտրուկ վատացավ,
տարան Եվրոպա, հետո Երևան, որտեղ էլ մահացան և գտավ իր վերջին հանգրավանը:
Դրանից հետո Հայաստանից եկան
երկու բեռնատարներով ինչ կար տանը, հավաքեցին տարան Երևան:
Փարաջանովի մտքերն ամենուրեք
էին. նա պատերին նկարում էր. հյուրերին հարցնում էր, թե որ միտքն է հետաքրքիր, որն
է դուր գալիս: Մահից հետո տունն ամբողջությամբ վերանորոգեցին և հիմա ոչինչ չի երևում:
Այժմ այստեղ բնակվում է մի քանի ընտանիք, նախկինում երեք հարկանի տունը պատկանել է
միայն Փարաջանովին:
Նախկինում էլ մարդկանց հոսքը չէր
դադարում, այստեղ միշտ ուրախ էր ու աղմկոտ, իսկ հիմա կարծես պատերն են թախծում:
Subscribe to:
Posts (Atom)


