Եթե բոլորի համար ձմեռը սկսվում է դեկտեմբերին, ապա Լոռիում ձմեռվա շունչն անմիջապես կարելի է զգալ փետրվարին, երբ բոլորը ճանապարհվում են Թեժ լեռ՝ արդեն
42-րդ
անգամ
նշելու
«Լոռվա
ձմեռ»
տոնահանդեսը:
Առաջին «Լոռվա ձմեռը» կազմակերպել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ամենատարեց
դասախոս,
պատվավոր
պրոֆեսոր,
ֆիզիկական
դաստիարակության
ամբիոնի
դոցենտ
Լյուդվիգ
Պետրոսյանը:
Նրա սիրած եղանակը միշտ եղել է ձմեռը՝ դահուկների եղանակը։ Հիմա էլ հիշում է` փոքր հասակում եղբոր հետ տակառի փայտերից դահուկներ էին պատրաստում։ Երկու եղբայրներ Սերոժյա և Լյուդվիգ Պետրոսյանները 10 անգամ եղել են դահուկավազքի
Խորհրդային
Հայաստանի
չեմպիոններ։
1941թ. Ֆինլանդիայում ծնկից վիրավորվելով` վերադարձել է հայրենիք
և
10 տարի
շարունակ
դահուկներով
սահելով
բուժել
է
ծնկի
կոտրվածքը։
«Լոռվա ձմեռվան» հաջորդեցին «Գյումրվա ձմեռ»,
«Երևանի ձմեռ»
և
Հայաստանի այլ քաղաքներում կազմակերպվող տոնախմբությունները, սակայն
իր 42-ամյակին հասավ
միայն «Լոռվա ձմեռը»,
որը այսքան
տարիների ընթացքում հավատարիմ մնաց իր մշտական տեղին` Թեժ լեռան ստորոտին։
Երկու անգամ մասնակցել է Մուրմանսկում ամենամյա «Праздник
Севера» (Հյուսիսի
տոն)
միջազգային
մրցույթին
որպես
մրցավար։
Հայրենիքում
նման
տոն
ստեղծելու
միտքը
հանգիստ
չէր
տալիս
նրան։
Երբ
վերադարձավ
Մուրմանսկից,
խորհրդակցեց
քաղաքի
ղեկավարության
հետ
և
անցավ
գործի։
Մոտ 20 հազար մարդ էր եկել «Լոռվա ձմեռվա» առաջին տոնախմբությանը։
«Խանութներում
18 հազարից
ավել
դահուկ
վաճառվեց
այդ
օրերին»,-
պատմում
է
Լ.Պետրոսյանը։
20 տարի շարունակ Լյուդվիգ Պետրոսյանը եղել է տոնահանդեսի կազմակերպիչը։ Լարախաղացներ (քյանդրբազ)
էին
հրավիրում,
Հաջղարի
(Լեռնապատ)
պարի
և
երգի
մեծահասակների
(բոլոր
անդամները`
70-80 տարեկան)
անսամբլն
էր
գալիս։
«Հիմա
այդ
ամենը
չկա,
մարդիկ
գալիս
են
խորոված
ուտելու...
վիրավորական
է»,-
ցավով
նշում
է
Լ.Պետրոսյանը։
Այն ժամանակ գլխավոր մրցանակին հասնելը ավելի բարդ էր. 10 տարի ոչ ոք չէր կարողանում նվաճել` մերկ ձեռքերով մագլցել սառցապատ սյունը։ «Դա հաջողվեց միայն 17-ամյա Սեյրան Ղարագյոզյանին»,- հիշում է Լ.Պետրոսյանը։
«Սպորտը բոլորի համար» ֆիլմը, որը ցուցադրվել է նախկին Խորհրդային միության բազմաթիվ քաղաքներում, Վանաձորի մասին է եղել: «Կիրովականը համարվում էր սպորտի քաղաք Հայաստանի հավաքականի մեծ մասը կիրովականցիներ էին»,-
հպարտությամբ ասում է Լ.Պետրոսյանը, որի դերը այդ գործում անփոխարինելի էր:
No comments:
Post a Comment