Ամստերդամ... դու միշտ տարբեր ես, դու կարողանում ես լինել Վան Գոգի նման անկանխատեսելի, Ռոդենի նման հանճար, Կարմիր լապտերների աղջիկների նման վանող, կակաչների նման բազմագույն, քո տեսակ-տեսակ պանիրների նման համով-հոտով... դու կարողանում ես զարմացնել, ստիպել մարդուն բարկանալ, ըմբոստանալ քո դեմ, բայց միևնույն ժամանակ հնարավոր չէ չսիրել քեզ...
| Դու ստեղծագործում ես, միշտ... |
| Դու փոքր ես, բայց մեծ սրտով... |
| դու կարող ես ժպտալ.. գեղեցիկ ժպտալ) |
| աղոթքի պես հեզ, պոռնիկի պես ընկած |
| դու տարբերում ես այս բոլոր պանիրները միմյանցից |
| քեզ մոտ կոշիկները միայն ոտքի համար չեն |
| քո շենքերը... ինչ-որ հին հեքիաթասացի երազներից պոկված շենքերը... |
| Քեզ հետ մոռանում ես բնության հզորությունը և հարգում ես ՄԱՐԴՈՒ ուժը |
| քո երկար և նիհար շենքերի գաղտնիքը բացահայտեցի. դե իհարկե փողն է) |
| իրականության արտացոլումը երազում |
| դու սիրում ես կակաչներ, գույնզգույն կակաչներ |
| քեզ անհնար է պատկերացնել առանց հեծանիվի |
| Դու կարող ես լինել ռոմանտիկ |
| շաաատ ռոմանտիկ) |
| Դու առիթը բաց չես թողնում ծաղրելու մարդկանց մանիան սեքսի հանդեպ |
| շատ բացահայտ ծաղրում, էէէ)) Հ.Գ. սեքս շոփի դռանը փակցրած է «խմբով մուտքն արգելվում է» |
| բա ուրիշ ինչպես օճառի գովազդ անել))) |
| դու քո սրտում պահում ես հայկական հոգին |
| շատ հայկական))) |
| մի օր դու պատմական և աղավնու թռիչքի նման հանգիստ |
| մի օր դու խելակորույս սիրո նման պայծառ ես և անհասանելի |
| դու անկանխատեսելի ես ու հանդգնության աստիճան պարզ |
| քեզնից գարեջուր է բուրում... |
| ...ու գլխակորույս մարիխուանա (և ոչ միայն) |
| Դու ստիպում ես մարդկանց լինել քեզ նման գիժ |
| I Am sterdam!!!! |
| հմմմմմմմ :) |
No comments:
Post a Comment