Սոցիալական ցանցներում քիչ թե շատ ակտիվ քաղաքացիներից յուրաքանչյուրը ցանկանում
է
ինչ-որ կերպ արտահայտել
իր
վերաբերմունքը
օգոստոսի
31-ին
տեղի
ունեցած
վերաբերյալ:
Իլհամ Ալիևի հմուտ դիվանագիտության, Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին
նվիրել
է
Ադրբեջանին,
որը
հենց
օդանավակայանում
ներման
է
արժանացել։
Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայում 8 տարի առաջ կացնահարել
էր
Գուրգեն
Մարգարյանին, հունգարական
դատարանի
կողմից
դատապարտվեց
ցմահ
բանտարկության՝
առանց
առաջին
30 տարում
ազատ
արձակվելու
և
ներման
արժանանալու
իրավունքի:
Հայաստանի կողմից պատասխան քայլն եղավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Այս հայտարարությունը հայ հասարակության կողմից ընդունվեց որպես «բա ուրիշ ոնց» ռեակցիային: Թեև արդեն սոցիալական ցանցերում պտտվում է այն միտքը, որ «եթե Հունգարիան չի կարողանում կամ չի ուզում Սաֆարովին պատժել, մենք վրեժ կլուծենք»:
http://www.facebook.com/Gourgen.Margaryan
http://www.facebook.com/Gourgen.Margaryan
Նույնիսկ մշակվում են սպանության պլաններ:
Վաշինգտոնում հայ լրագրողներ, ԱՄՆ Սենատում աշխատող հայերը ԱՄՆ-ում Հունգարիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվել է. «ԱՄՆ կառավարությունը հայտնում է իր հիասթափությունը ադրբեջանական կառավարության հանդեպ, որ նրանք ազատ են արձակել Սաֆարովին»:
Ամենացավալին այն է, որ մի սպանության ներումը, առավել ևս հերոսացումը, կբազմապատկի սպանությունների թիվը:
Այսինքն Ադրբեջանում ցանկացած ազգայանական, տեսնելով այս նախադեպը, կարող է «չզսպել» իր միջի հայրենասիրությունը և կացնով և ոչ միայն սպանել ինչ-որ հայի, որպեսզի դառնա Ռամիլ Սաֆարովի նման հայտնի հերոս:
Այս միջադեպն ավելի է դժվարեցնում խաղաղ բանակցությունները երկու հասարակությունների ներկայացուցիչների միջև:
Եվ թեկուզ կան ադրբեջանցիներ, որոնք ի սրտե չեն ընդունում և անգամ գուցե դեմ են ստեղծված իրավիճակին, սակայն այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում շատ դժվար ճանապարհով, կարող է քանդվել մի այսպիսի դեպքի պատճառով:
No comments:
Post a Comment