-Արի խմենք մի կում տխրություն և մի գավաթ հիշողություն:
- Իսկ դու համոզվա՞ծ ես, որ պատրաստ ես:
- Իմ կարծիքով ամեն մեկն էլ կարող է մտածել այս կյանքում, ինչքան էլ հիմար լինի:
- Հիմարներին ես նախանձում եմ:

- Նրանք կարող են պատասխան չտալ իրենց արարքների համար:
- Երևի դրա համար էլ միշտ ժպտում են։
- Ծիծաղում են մյուսների վրա, որ նրանք չեն հասկանում այդ հասարակ բանը:
- Իսկ պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կլիներ, եթե բոլորն այնքան խելացի լինեին, որ հիմար դառնային..
- Դու սկսում ես արդեն հիմար բաներ ասել:
- Ահա, դու արդեն սկսեցիր ինձ անվանել հիմար, ուրեմն ես իրոք լավն եմ:
- Դե, հերիք է:
- Իրոք, որ հերիք է..
- Իսկ հիմա դու ինչո՞ւ ես ինձ այդպես նայում:
- Ուզում եմ քամել քո աչքերի ողջ թախիծը, բայց չեմ կարողանում:
- Շատ է, չէ՞: Գիտեմ…
- Ես կքամեմ այն և կլցնեմ մի գավաթի մեջ…Հետո կամաց-կամաց կըմպեմ, որ ոչ ոք չիմանա, թե ինչքան եմ քեզ սիրում…
- Իսկ ի՞նչ կենաց կառաջարկեիր:
- Սպասիր, մտածեմ… Ես խմում եմ փշրված երազների կենացը…
- Իսկ հիմա ինչո՞ւ լռեցիր:
- Ես մի պահ ցանկացա դառնալ գինի բաժակի մեջ… որ դու ըմպես ինձ կում-կում…
- Բայց հիմա իմ ձեռքին միայն թեյի բաժակ է…
- Մեզ բաժանում է միայն այդ բաժակից դուրս եկող գոլորշին։
- Այդքա՜ն հեռու։
- Ես նախանձում եմ այդ բաժակին։
- Ինչո՞ւ։
- Որովհետև նա քեզ ավելի մոտիկ է, քան ես:
- Կգտնվի արդյո՞ք երբևէ մեկը, ով մի կրծած ոսկոր կգցի իմ բանականության շանը, որ նա բացի իմ սրտի դռները։
- Ես քեզ սիրում եմ… տառասխալով։

No comments:
Post a Comment