Թեքահարթակի փոխարեն տեղադրված տարբեր տեսակի տախտակների վրայով մի կերպ անցնելով` 26-ամյա Սևակ Մխիթարյանը հայտնվեց բասկետբոլի խաղադաշտում, որտեղ սպասում էին նրա հաշմանդամ մյուս ընկերները:
Արդեն վեց տարի գործում է «Փյունիկ» հասարակական կազմակերպության բասկետբոլի թիմը, որին Սևակը անդամակցում է ստեղծման առաջին օրվանից: Այժմ ընդամենը յոթ հոգով են պարապմունքներն անցկացնում:
Արդեն վեց տարի գործում է «Փյունիկ» հասարակական կազմակերպության բասկետբոլի թիմը, որին Սևակը անդամակցում է ստեղծման առաջին օրվանից: Այժմ ընդամենը յոթ հոգով են պարապմունքներն անցկացնում:
«Լուրջ խնդիր են սայլակները, որոնք շատ թանկ են: Կցանկանայի, որ մեր բարերարները օգնեին, որ սայլակներ ձեռք բերեինք` մրցումներին մասնակցելու համար»,- ասում է Սևակը:
17 տարեկան էր Սևակը, երբ ավտոմեքենայի գազի բալոնից կենցաղային բալոնի մեջ գազ լցնելուց առաջացած պայթյունի պատճառով կորցրեց երկու ոտքը:
«Սկզբնական շրջանում շատ վատ էի տանում, անգամ չէի ուզում իջնել դուրս, ամաչում էի… բայց հետո ամեն ինչ փոխվեց: Շփվեցի բասկետոլի պարապմունքի տղաների հետ և զգացի, որ ամեն ինչ լավ է, և կյանքը շարունակվում է»,- հիշում է Սևակը:

Մինչև հաշմանդամ դառնալը Սևակն անգամ չգիտեր, որ Հայաստանում կա առագաստանավային սպորտ: 2007թ.-ից սկսեց զբաղվել նաև այդ մարզաձևով: «Հիանալի սպորտ է, ադրենալինով լի…»,- ժպտում է Սևակը:
Այս տարի հուլիսի 3-8-ը առաջին անգամ Սևակը Հայաստանի թիմի հետ մասնակցեցին հաշմանդամների առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունեցել Անգլիայի Վերմուտ քաղաքում: Հաղթանակ չբերեցին, բայց Սևակը գոհ է. «Այստեղ են ասել, որ մասնակցությունն է կարևոր»:
Նա սովորել է Աբովյան քաղաքի Օրբելու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն աշխատանք չի գտնում: Շատ տեղեր է դիմել, սակայն ապարդյուն:

Սևակի որդին արդեն մեկ տարեկան է, և հոր միակ ցանկությունն է. «որդուս համար անել այն, ինչ իր սիրտս ուզում է, բայց չեմ կարողանում»:
Նա ստանում է ամսական ընդամենը 14.500 դրամ թոշակ, սակայն նրան ավելի վրդովեցնում է հասարակության վերաբերմունքը:
«Վերջերս որ Անգլիայում էինք, ոչ ոք չէր նկատում, որ սայլակով մարդ կա, իսկ մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ այն է, որ եթե մարդը հաշմանդամ է, ուրեմն ինքը մեղք է»,- ասում է Սևակը և համոզված հավելում. «Պետք չէ խղճահարությամբ նայել հաշմանդամներին. նրանք ուժեղ մարդիկ են»:
No comments:
Post a Comment