Ռուբեն Հախվերդյանին հանդիպեցի փոքր
ակումբում երգելիս, և բնականաբար առաջին հարցս պետք է լիներ սա:
-Ես չեմ ընտրել, ակումբն է ինձ ընտրել: Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ հրավիրում
են: Այստեղ մենք ու մերոնք ենք. սա ավելի ինտիմ տեղ է, իմ երգերն ավելի մտերիմ երգեր
են: Ես սիրում եմ այսպիսի մթնոլորտ: