Showing posts with label Ազնավուրը՝ Ազնավուրի մասին. Show all posts
Showing posts with label Ազնավուրը՝ Ազնավուրի մասին. Show all posts

Wednesday, May 21, 2014

Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

Նշելով Մեծ հայի ծննդյան 90-ամյակը...
«Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքի նախաբանը.

-Ի՞նչ անուն եք տալիս սրան,- ասում է մանկաբարձուհի՝ գրկելով ղժժացող երեխային:
-Շահնուր,- անսահման քնքշությամբ շշնջում է մայրս:
-Շահ...ի՞նչ,- աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:
-Շահնուր,- կրկնում է մայրս:
Հիմա բացատրեմ.
Շահնուր ասելու համար հարկավոր է լավ արտասանել «ն»-ի առջևի «հ»-ն, այնպես, կարծես «Շահ»-ին հաջորդելիս լինի «աա˜հհ» բացականչությունը, որն արտաբերում են ախորժալի կարկանդակ տեսնելիս: Հեշտ չէ արտասանել, ընդունում եմ: Վերջապես շատ մի տանջեք Ձեզ այդ անունը սովորելու համար, որովհետև գտնելով, որ Շահնուր անունը այդքան էլ հեշտ չէ արտասանել՝ մանկաբարձուհին ինձ տալիս է Շարլ անունը:
Եվ այսպես, 1924թ. մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին, չտիրապետելով օտար լեզուների հնչյունաբանությանը, իր վրա է վերցնում որոշելու Քնար և Միշա Ազնավուրյանների միակ մանչ ներկայացուցիչ անունը:


ՄՆԱ՜


Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…