Նայում եմ արևահամ երկնքին, նայում եմ կողքիս աղմկող ծաղիկներին,
իրենց գլխով եմ անում, թե չեք հոգնել օրորվելուց։ Հետո կրկին նայում եմ վերև, վերև
նայելը հույս է, կամուրջ դեպի անհայտություն, ու ես աչքերով քայլում եմ դեպի ազատություն։
Գլուխս դրել եմ փափուկ մետաղին, լսում եմ մետաղյա ռիթմիկ ձայնը, փորձում եմ երազել
ծաղիկների մասին, որոնք խեղդվում են երկու մետաղյա ուղիների պայքարում և երազում են
մեռնել, սակայն նրանք դատապարտված են ապրել և հաշվել մահեր։ Չգիտեմ` որերորդն եմ նրանց
կյանքում, բայց իրենք միշտ վերջինն են։
Կրկին նայում եմ երկնքին, բայց քամին ու ծաղիկները
պոկում են ինձ երկնքից, կարծես ինձ ասում են' ժամանակն է։
Գնացքը կուլ տվեց ինձ, հետո
ծաղիկներին... իմ ծաղիկներին։
Դեռ երկար օրորվեցին ծաղիկները գնացքի և քամու հանդիպման
վալսի տակ` իմ անթարթ հայացքի ներքո։
No comments:
Post a Comment