Շեփորի
և
թմբուկների
ձայնը
Վանաձորի
փողոցներում
անակնկալի
էր
բերում
գրեթե
բոլորին:
Վանաձորցիները
զարմացած
փնտրում
էին
«մեղավորներին»:
Գույնզգույն,
յուրօրինակ
հագուստով
երիտասարդները, նույնպիսի
գույնզգույն
դրոշակները
թափահարելով,
քայլում
էին
Վանաձորի
փողոցներով:
Մարդիկ
զարմացած
միմյանց
էին
հարցնում,
թե
«Էս
ի՞նչ
հաշիվ
է»: Հոկտեմբերի 14-ն էր, ոչ ոք ոչ մի տոն չէր մտաբերում:
Միակ
բանը,
որը
կարողանում
էին
պարզել,
որ
երիտասարդները
իտալացիներ
են:
Եվ
առաջին
միտքը
գալիս
էր
վերջերս
Իտալիա-Հայաստան
ֆուտբոլն
էր:
Եվ
մարդկանց
ամբոխի
մեջ
նույնիսկ
եղան
վրդովվածներ.
«Իրենք
մեզ
հաղթել
են,
հիմա
նշում
են,
մենք
էլ
կանգնած
նայում
ենք,
ամոթ
է,
էլի»:
Իրականում «Արեցո» իտալական կազմակերպության դրոշակակիրները
մինչև Վանաձոր հասնելն իրենց ելույթներով հասցրել
էին հիացնել Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներին
և
չէին
սահմանափակվում
միայն
Վանաձորով:
Այս
գույզգույն
քայլերթը
կազմակերպվել
է
Իտալիայի
և
Հայաստանի
դիվանագիտական
հարաբերությունների
20-ամյակին
նվիրված
միջոցառումների
շրջանակում:
«Արեցո»
կազմակերպությունը
գործում
է
դեռևս
1960 թվականից:
Այժմ
կազմակերպությունում
կան
60 դրոշակիներ:
Իր
պատմության
ընթացքում
«Արեցոն»
եղել
է
գրեթե
ամբողջ
աշխարհում
և
ունեցել
է
ավելի
քան
1500 ներկայացում:
Դրանցից
է
1968թ.
Օլիմպիական
խաղերի
բացմանը
Մեքսիկայում, Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Գերմանիայում (1974թ.) և այլ հայտնի
իրադարձություններում:
Եթե
Ձեզ
հետաքրքրեց
Արեցոն
և
նրա
դրոշակակիրները,
կարող
եք
այցելել այստեղ:
No comments:
Post a Comment