Sunday, April 27, 2014
Wednesday, April 23, 2014
Wednesday, April 16, 2014
Tuesday, April 1, 2014
Վանաձորցիները «ծաղրում են» իրենց մասնագիտությունները
այո, իսկական սերը թաքցնել չի լինի |
Յուրաքանչյուր մասնագետ
միշտ էլ առիթ է գտնում ծաղրելու, կատակելու իր մասնագիտությունը: Իսկ ավելի լավ օր
դա անելու, քան ապրիլի 1-ը, դժվար է գտնելը:
Արծվի Հարությունյան,
հոգեբան
Հոգեբանը նկատում է, որ հիվանդներից մեկը անհանգիստ շարժումներ
է անում, հարցնում է, թե ինչ է եղել:
-Զուգարան եմ ուզում,- պատասխանում է հիվանդը:
-Արի խոսենք այդ մասին,- առաջարկում է հոգեբանը:
դեեեեե, էլ ինչ ասեմ |
Արեգ Գարեգինյան, ծրագրավորող
սա էլ մուտանտ սրտահացը |
մնում է՝ կարդան մեր «ժողովուրդ ջանը» |
Չինացի ծրագրավորողների ընտանիքում երկվորյակ է ծնվում, անունները դնում են Վայ և Ֆայ (Wi և Fi):
Գևորգ Չատինյան, պատմագետ
Անեկդոտ չեմ հիշում, բայց կպատմեմ մի զավեշտալի դեպք պատերազմի տարիների մասին:
դպրոցներից մեկի պատի թերթին այս գինեկարոտ պապիկը |
Ղարաբաղյան պատերազմի տարիներն էր, 1992թ. : Մարտի դաշտում պատրաստվում էինք ճաշել, երբ հրաձգություն սկսվեց: Ամեն ինչ այդպես թողեցինք, ու սկսվեց մարտը: Մեկ էլ տեսնեմ, զինվորներից մեկը սողեսող մոտեցավ կերակուրով լի կաթսային: Մի ձեռքով ուտում էր, մյուսով կրակում, համ ուտում էր, համ կրակում: Ամբողջ կաթսան ծակծկվել էր վառոդներից:
Ռուբեն Սուվարի,
գեղանկարիչ
Երկու աբստրակտ նկարիչ հանդիպում են.
-Ինչո՞ւ ես տխուր:
-Մի աղջկա էի նկարել, հետ է բերել նկարը, քանի որ աչքերը
նման չեն եղել:
-հա բա, ինչի ես տխուր, էնա ուղղի:
-Որ իմանամ, որտեղ եմ նկարել [աչքերը], կուղղեմ:
***
Մշակույթի նախարարությունում քննարկվում է Գառզուի (ֆրանսահայ
նկարիչ Գառնիկ Զուլումյանի) թանգարանի բացման հարցը: Փոխնախարարներից մեկը զարմանում
է. «Ես չգիտեի, որ «Գռզոն» այսքան լավ է նկարում»:
Գայանե Մալումյան, ՎՊՄԻ դասախոս
Անեկդոտներ շատ կան, բայց մի իրական դեպք կպատմեմ:
Գրականության քննության ժամանակ ուսանողը պատմում էր Խ.Աբովյանի
ստեղծագործական կյանքի մասին:
![]() |
դե միայն մեզ կարող էր հետաքրքրել, թե քանի հոգի է մեզ նախաձում |
-Խ.Աբովյանը գրել է «Վերք Հայաստանի» պատմվածքը:
-Աղջիկ ջան, վեպը,- ուղղեցի նրան:
-«Աղջիկ ջան» վեպը,- շարունակեց թվարկել ուսանողը:
Հրայր Հակոբյան,
բանասեր
Տատը թոռին հարցնում է.
-Ինչ ես դառնալու
-Բանասեր,- պատասխանում է թոռը:
![]() |
«ամենակարող» google translate |
-էս շան տղեն լրիվ պապին է քաշել,- մտահոգվում է տատը:
Մի անեկդոտ էլ լրագրողների
մասին ես պատմեմ:
Հռոմի պապը գալիս է Ֆրանսիա: Լրագրողները հարցնում են, թե
ինչպես է նա վերաբերվում հասարակաց տներին: Պապը սկսում է մտածել. «Այո չեմ կարող ասել,
ոչ էլ ասեմ, հումանիզմ չէ»: Եվ որոշում է ասել.
-Իսկ Ֆրանսիայում հասարակաց տներ կա՞ն:
Հաջորդ օրը ֆրանսիական թերթերի առաջին էջերում տպված է.
«Ֆրանսիա գալով՝ Հռոմի պապի առաջին հարցն էր՝ «Ֆրանսիայում հասարակաց տներ կա՞ն»:
Subscribe to:
Posts (Atom)