
14 տարեկանում ես գերազանց ավարտեցի ուսումնական տարին, քանի որ հայրս խոստացել էր, որ կախարդական փայտիկ կնվիրի ինձ... Եվ երբ ես ուրախացած տուն մտա՝ ցույց տալով հորս գերազանցության վկայականը և պահանջելով, որ կատարի իր խոստումը, հայրս խորհրդավոր ժպտաց... Նա լուռ մոտեցավ մեր տան ամենախորհրդավոր դարակին և զգույշ բացեց այն, ձեռքը երկարեց դեպի դարակի խորհրդավոր խորքերը: Ես շունչս պահեցի.. հիմա կլինի հրաշք..

Վերջապես հայրս ձեռքը հանեց դարակից և փակ ափը մոտեցրեց ինձ: Հետո բացեց իր դատարկ ափը և ասաց. «Կախարդական փայտիկը անտեսանելի է, դու պարզապես ցանկացիր և արա ամեն ինչ, որ հրաշքներն իրականան»:
Այդ օրվանից հասկացա. հրաշքը հրաշքին հավատալն է..