90-ականներին Վանաձորի կողքի Արչուտ գյուղի հողատարածքում ընտանիքով
կարտոֆիլ, լոբի և այլ բաներ էինք աճեցնում:
Մեր երեխաներիս համար ամենապատասխանատու գործ լինում էր կարտոֆիլի թփերի
վրայից հավաքել կոլորադյան բզեզներին: Մենք հատ-հատ, ձեռքով հավաքում էինք:)
Մի անգամ պապիկս ասաց, 100 հատ ժուկ հավաքողին՝ 1 ռուբլի:
Մյուս թոռները կեսից հաշիվը կորցրին, մոռացան, բայց ես դա շատ լուրջ էի
ընդունել ու հավաքում էի հաշվելով:
Հասա 500-ին:
Հպարտությամբ մոտեցա պապիկիս ու ասացի՝ 500 հատ:
Պապիկս խելացի մարդ էր. նա հասկացավ, որ պայմանը պայման է, ու շատ բան
կկոտրվի իմ մեջ, եթե նա խախտի այդ պայմանը:
Ու ինչքան էլ հայրս կռիվ կաներ, որ պապիկս չտար այդ գումարը, նա
հանդիսավոր կերպով հանձնեց ինձ այդ 5 ռուբլին՝ իմ աշխատած առաջին գումարը:
Ես այդ ժամանակ 7 տարեկան էի: