Wednesday, November 19, 2014

Ճամփորդություն դեպի Սյունիք

Ես այն մարդկանցից չեմ, որ սիրում են միայնակ ճամփորդել, քանի որ սիրում եմ բացահայտել ոչ միայն այն վայրերը, որտեղ լինում եմ, այլ նաև այն մարդկանց, ում հետ ճափորդում եմ:
Այս անգամ ես բացահայտեցի ինձ համար բոլորովին նոր մարդկանց... մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել մինչև վերջ, տխրել փոքրիկ շան ականջի վնասվածքի համար, սուսուփուս նստել մի անկյունում կամ պարել Կապանի փաբում (հա, փաբում, մի զարմացեք)՝ հաշվի չառնելով, որ իրենց են նայում սևազգեստ, սևադեմ զարմացած դեմքեր, խմել թոթի օղի՝ որպես հարգանքի նշան, համոզել գյուղացի ընտանիքին, որ դու լավ հարս չես լինի իրենց համար...
Բայց երբ նրանց ձեռքում հայտնվում է միկրոֆոնը, նրանք միանգամից այլափոխվում են, դառնում բոլորովին այլ մարդ կամ պարզապես լրագրող...


Հայկական ամբողջ կրեատիվությունը 
կարելի է տեսնել ճանապարհների ռեստորաններում



մեր Գորիսի Վիենի պուրակն է էլի)



Գորիսի պատշգամբներից, որտեղից ռազմի կոչ են արել Նժդեհը և Անդրանիկը..


նրանք երկուսն էլ ուզում են իրենց հոր նման դառնալ զինվորական 
և սպանեն բոլոր թուրքերին
ապագա մարդու իրավունքների պաշտպանը





Այս տնակում ապրող ընտանիքի վեցերորդ երեխան
Միակ ապրուստը թել մանել և գործածը վաճառելն է

Երբ «տան» պատուհանից երևում է նման պատկեր...ամեն օր

Այո, Կապանում ամեն ինչ «Էլիտար» է, նույնիսկ շինանյութը

Այնինչ «Կարմիր խաչը» կարծես բանտարկված լինի..

Սյունիքում տուն չկա, որ թոթի օղի չլինի.. 
գոնե տղամարդ հյուրերի համար, 
կանանց նման «նեկտարը» պարզապես անթույլատրելի է 


Շուռնուխ գյուղի ավերակներում...
Պատերազմից հետո վերաբնակեցված  գյուղի միջով անցնող գլխավոր մայրուղին նախկինում եղել է Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը...




Խրամատ...
Իսկական խրամատ

Երբ նման հրաշք տեսարանում մոռանում ես, որ դիմացդ ականակիտ լիճ չէ.. 
այլ թունավոր թափոնների պոչամբար...

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ...
Հ.Գրիգորյան