Sunday, April 27, 2014

Ֆլեշմոբ Վանաձոր

այոոոոո)))

«Գայաննա» ԲՀԿ-ն Վանաձորի Հայքի հրապարակում ապրիլի 27-ին կազմակերպել էր ֆլեշմոբ՝ նվիրված պարարվեստի միջազգային օրվան:



վերջին խորհուրդները... սկսվում է)






Wednesday, April 23, 2014

Ջահերով երթը Վանաձորում








Երկինքն այրվում էր ջահերից







Եղեռնի հուշարձանը Վանաձորում




Wednesday, April 16, 2014

Ալրաղացում

Երբեք չէի եղել ալրաղացում, որտեղ անդադար արտադրում է սպիտակ փոշին.. ուրիշ բան չմտածել))








Հազարավոր տոննաներ ցորենի պահեստները

Ցորենի ժամանումը գնացքով

Ցորենը դատարկվում է այստեղ,
հետո տեղավորվում պահեստներում

Tuesday, April 1, 2014

Վանաձորցիները «ծաղրում են» իրենց մասնագիտությունները

այո, իսկական սերը թաքցնել չի լինի
Յուրաքանչյուր մասնագետ միշտ էլ առիթ է գտնում ծաղրելու, կատակելու իր մասնագիտությունը: Իսկ ավելի լավ օր դա անելու, քան ապրիլի 1-ը, դժվար է գտնելը:




Արծվի Հարությունյան, հոգեբան
Հոգեբանը նկատում է, որ հիվանդներից մեկը անհանգիստ շարժումներ է անում, հարցնում է, թե ինչ է եղել:
-Զուգարան եմ ուզում,- պատասխանում է հիվանդը:
-Արի խոսենք այդ մասին,- առաջարկում է հոգեբանը:

դեեեեե, էլ ինչ ասեմ
Արեգ Գարեգինյան, ծրագրավորող
սա էլ մուտանտ սրտահացը
մնում է՝ կարդան մեր «ժողովուրդ ջանը»
Չինացի ծրագրավորողների ընտանիքում երկվորյակ է ծնվում, անունները դնում են Վայ և Ֆայ (Wi և Fi):

Գևորգ Չատինյան, պատմագետ
Անեկդոտ չեմ հիշում, բայց կպատմեմ մի զավեշտալի դեպք պատերազմի տարիների մասին:
դպրոցներից մեկի պատի թերթին
այս գինեկարոտ պապիկը
Ղարաբաղյան պատերազմի տարիներն էր, 1992թ. : Մարտի դաշտում պատրաստվում էինք ճաշել, երբ հրաձգություն սկսվեց: Ամեն ինչ այդպես թողեցինք, ու սկսվեց մարտը: Մեկ էլ տեսնեմ, զինվորներից մեկը սողեսող մոտեցավ կերակուրով լի կաթսային: Մի ձեռքով ուտում էր, մյուսով կրակում, համ ուտում էր, համ կրակում: Ամբողջ կաթսան ծակծկվել էր վառոդներից:

Ռուբեն Սուվարի, գեղանկարիչ
Երկու աբստրակտ նկարիչ հանդիպում են.
-Ինչո՞ւ ես տխուր:
-Մի աղջկա էի նկարել, հետ է բերել նկարը, քանի որ աչքերը նման չեն եղել:
-հա բա, ինչի ես տխուր, էնա ուղղի:
-Որ իմանամ, որտեղ եմ նկարել [աչքերը], կուղղեմ:
***
Մշակույթի նախարարությունում քննարկվում է Գառզուի (ֆրանսահայ նկարիչ Գառնիկ Զուլումյանի) թանգարանի բացման հարցը: Փոխնախարարներից մեկը զարմանում է. «Ես չգիտեի, որ «Գռզոն» այսքան լավ է նկարում»:

Գայանե Մալումյան, ՎՊՄԻ դասախոս
Անեկդոտներ շատ կան, բայց մի իրական դեպք կպատմեմ:
Գրականության քննության ժամանակ ուսանողը պատմում էր Խ.Աբովյանի ստեղծագործական կյանքի մասին:
դե միայն մեզ կարող էր հետաքրքրել,
թե քանի հոգի է մեզ նախաձում
-Խ.Աբովյանը գրել է «Վերք Հայաստանի» պատմվածքը:
-Աղջիկ ջան, վեպը,- ուղղեցի նրան:
-«Աղջիկ ջան» վեպը,- շարունակեց թվարկել ուսանողը:

Հրայր Հակոբյան, բանասեր
Տատը թոռին հարցնում է.
-Ինչ ես դառնալու
-Բանասեր,- պատասխանում է թոռը:
«ամենակարող» google translate
-էս շան տղեն լրիվ պապին է քաշել,- մտահոգվում է տատը:

 Մի անեկդոտ էլ լրագրողների մասին ես պատմեմ:
Հռոմի պապը գալիս է Ֆրանսիա: Լրագրողները հարցնում են, թե ինչպես է նա վերաբերվում հասարակաց տներին: Պապը սկսում է մտածել. «Այո չեմ կարող ասել, ոչ էլ ասեմ, հումանիզմ չէ»: Եվ որոշում է ասել.
-Իսկ Ֆրանսիայում հասարակաց տներ կա՞ն:
Հաջորդ օրը ֆրանսիական թերթերի առաջին էջերում տպված է. «Ֆրանսիա գալով՝ Հռոմի պապի առաջին հարցն էր՝ «Ֆրանսիայում հասարակաց տներ կա՞ն»: