Sunday, October 21, 2012

Աշնանային ծաղիկներ

Գիտեմ, կասես, աշուն է, ի՞նչ ծաղիկներ, ծաղիկները թող մնան գարնանը, բայց սիրտս ծաղիկ է ուզում, աշնանային խուլ արևի կույր ծաղիկներ...






 





Monday, October 15, 2012

Իտալացի դրոշակակիրները Վանաձորում



Շեփորի և թմբուկների ձայնը Վանաձորի փողոցներում անակնկալի էր բերում գրեթե բոլորին: Վանաձորցիները զարմացած փնտրում էին «մեղավորներին»: 
Գույնզգույն, յուրօրինակ հագուստով երիտասարդներընույնպիսի գույնզգույն դրոշակները թափահարելով, քայլում էին Վանաձորի փողոցներով
Մարդիկ զարմացած միմյանց էին հարցնում, թե «Էս ի՞նչ հաշիվ է»: Հոկտեմբերի 14-ն էր, ոչ ոք ոչ մի տոն չէր մտաբերում:

Միակ բանը, որը կարողանում էին պարզել, որ երիտասարդները իտալացիներ են: Եվ  առաջին միտքը գալիս էր վերջերս Իտալիա-Հայաստան ֆուտբոլն էր: Եվ մարդկանց ամբոխի մեջ նույնիսկ եղան վրդովվածներ. «Իրենք մեզ հաղթել են, հիմա նշում են, մենք էլ կանգնած նայում ենք, ամոթ է, էլի»:

Իրականում «Արեցո» իտալական կազմակերպության դրոշակակիրները մինչև Վանաձոր հասնելն իրենց ելույթներով հասցրել էին հիացնել Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներին և չէին սահմանափակվում միայն Վանաձորով:

Այս գույզգույն քայլերթը կազմակերպվել է Իտալիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
«Արեցո» կազմակերպությունը գործում է դեռևս 1960 թվականից: Այժմ կազմակերպությունում կան 60 դրոշակիներ: Իր պատմության ընթացքում «Արեցոն» եղել է գրեթե ամբողջ աշխարհում և ունեցել է ավելի քան 1500 ներկայացում:

Դրանցից է 1968թ. Օլիմպիական խաղերի բացմանը Մեքսիկայում, Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Գերմանիայում (1974թ.) և այլ հայտնի իրադարձություններում:
Եթե Ձեզ հետաքրքրեց Արեցոն և նրա դրոշակակիրները, կարող եք այցելել այստեղ:




























Wednesday, October 10, 2012

Հոգու ակնթարթ

Երկար եմ խուսափել լուսանկարել դիմանկարներ, միշտ կարծել եմ, որ մարդու հոգին արտացոլող հայելին չպետք է ի ցույց դնել աշխարհին: Բայց զգում եմ, որ պարզապես ինձ պակասում էր ուժ լուսանկարել հոգին` անկեղծ և ցանկալի: