Friday, November 25, 2011

Հավերժական ակնթարթ


          -   Ուզում եմ թռչելինչպես դու:
-   Թռիրդրանից էլ հեշտ բա՞ն:
-   Բայց ինչպե՞ս:
-   Ուղղակի շարժիր թևերդ:
-   Նրանք չեն շարժվում:
-   Դա ուղղակի անվարժությունից էՀապա շարժիր:
-   Ոչինչ չի ստացվում:
-   Ախր դա այնքան հեշտ էՉէ՞ որ դու թիթեռ եսԻսկ թիթեռները պետք է թռչել իմանան:
-   Ես թիթեռ եմես պետք է թռչեմ:
-   Այապրեսայդպես կրկնիր և անպայման կթռչես:
-   Ոչինչ չի ստացվումերևի ես արտասովոր թիթեռ եմ:
-Դու ամենասովորական թիթեռ եսպարզապես անհրաժեշտ է սովորելՉէ՞ որ քո հայրն էլմայրն էլ թիթեռ են եղել և թռել են:
-   Ոչինձ ստեղծել է մի փոքրիկ աղջիկ իր բազմագույն մատիտներովԵս քեզ ասում էիչէ՞ես արտասովոր եմ:
-   Ուրեմն դու նկարած թիթեռ ես:
-   Իսկ նկարած թիթեռները չեն թռչում:
-   Ես շատ կցանկանայի քեզ հետ միասին թռչել մի ծաղկից մյուսը:
-   Ոչինչդու թռի՛րիսկ ես կնայեմ:
Այդպես անցավ մի ամբողջ օրԵրբ արդեն արևը մոտեցել էր հորիզոնինթիթեռը հոգնածբայց ուրախ նստեց թղթի վրա:
-   Քունս տարավ:
-   Ի՞նչ եղավ,- անհանգստացավ նկարած թիթեռը:
-   Մի՞թե դու չգիտեսոր թիթեռները նաև քնում են:
-   Իսկ դա ինչպե՞ս է լինում:
-   Փակում ես աչքերդ և ընկնում երազների աշխարհ:
-   Հետաքրքիր է՝ ինչ կա երազների աշխարհում:  Ես էլ եմ ուզում քեզ հետՓակեմ աչքերսսակայն այնտեղ միայն մթություն էմի՞թե դա է երազըԵս չեմ ուզում այդ աշխարհըայնտեղ սարսափելի էԹիթե՛ռԹիթե՞ռ... Երևի արդեն քնել էԻնչ տարօրինակ էերազների աշխարհում լինելով՝ չես կարողանում անգամ լսել:
            Նկարած թիթեռը սկսեց հաշվել աստղերըինչպես ամեն գիշերՆա ամեն անգամ սկսում էր հաշվել սկզբիցսակայն չէր կարողանում ավարտելլույսը բացվում էր:
            Լուսաբացին նա ձայնեց թիթեռինսակայն թիթեռը լուռ էր: «Երևի երազների աշխարհում այնքան լավ էոր նա չի ցանկանում ետ գալ»,- մտածեց նկարած թիթեռըՍակայն անցավ ամբողջ օրըարևը նորից մոտեցավ հորիզոնինիսկ թիթեռը չէր ցանկանում վերադառնալ երազների աշխարհից:
            Նկարած թիթեռը սկսեց արտասվելԹղթե արցունքները թափվում էին նրա նկարած աչքերիցՆա հասկացել էր:
-   Ավելի լավ է թռչելլինել երազների աշխարհում և ապրել մի օր...